Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

15.11.2024 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #մրցանակ
Կոնվերս Բանկն արդեն հինգերորդ անգամ արժանանում է Commerzbank AG բանկի որակի գերազանցության «STP Excellence Award» հեղինակավոր մրցանակին: Այն բանկին է շնորհվել SWIFT համակարգով իրականացվող միջազգային փոխանցումների կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:

«Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Կոնվերս Բանկի կողմից միջազգային փոխանցումների ոլորտում մատուցվող ծառայությունների բարձր որակի, միջազգային չափորոշիչներին համապատասխանության, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի մասին»,- ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության պետ Նելլի Քոչարյանը:

Նշվում է, որ բանկը «STP Excellence Award» մրցանակակիր է դարձել նաեւ 2018, 2019, 2020, 2022թթ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1743

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW