Ֆասթ Բանկի Էրեբունի 14/1 հասցեում գտնվող մասնաճյուղը վերաբրենդավորվել է։ «Էրեբունի» սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով եւ թվային նորարարություններով։Ֆասթ Բանկի «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Ավետիք Կնյազյանը նշել է, որ մասնաճյուղը շարունակելու է աշխատել շուրջօրյա գրաֆիկով․ «Վերաբրենդավորումը նպատակ ունի հաճախորդների համար ապահովել սպասարկման նոր եւ ավելի հարմարավետ պայմաններ։ Ֆասթ Բանկը ձգտում է թվայնացնել բոլոր գործընթացները, եւ այսօր մեր մասնաճյուղը պատրաստ է նոր ինտերիերային լուծումներով ապահովել 24/7 սպասարկում»: Բանկից հիշեցնում են, որ հոկտեմբերի 1-ից Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA եւ Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով: Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1103