2024թ․ 3-րդ եռամսյակում բանկային համակարգի կողմից պետբյուջե վճարված հարկերը նվազել են

28.10.2024 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բանկային համակարգ #խոշոր հարկատու
Հայաստանի 18 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 102.85 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 111.8 մլրդ դրամի փոխարեն (անկում՝ 8%):

2024թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 20.44 մլրդ դրամի հարկ:

Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 10.4%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:

Ակբա Բանկը՝ 10.94 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2023թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 10.89 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 0.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 17-րդն է:

Հաջորդում են Ինեկոբանկը՝ 9.51 մլրդ դրամ (19-րդ տեղ, աճ՝ 10.2%), Արդշինբանկը՝ 8.13 մլրդ դրամ հարկերի ծավալով (24-րդ տեղ, անկում՝ 61.9%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Յունիբանկը՝ 2024թ. երրորդ եռամսյակում պետբյուջե վճարելով 6.72 մլրդ դրամ հարկ (27-րդ տեղ, աճ՝ 122%)։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.

Կոնվերս Բանկը՝ 6.65 մլրդ դրամ (28-րդ տեղ, անկում՝ 0․8%),
IDBank-ը՝ 5.34 մլրդ դրամ (39-րդ տեղ, անկում ՝ 1.4%),
ԱրարատԲանկը՝ 5 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 1.7%),
Evocabank-ը՝ 4.67 մլրդ դրամ (46-րդ տեղ, անկում ՝ 35․8%)
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 4.37 մլրդ դրամ (51-րդ տեղ, աճ՝ 43․6%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 4.36 մլրդ դրամ (52-րդ տեղ, անկում ՝ 9.2%),
Հայէկոնոմբանկը՝ 4.21 մլրդ դրամ (54-րդ տեղ, աճ՝ 16.2%),
Ֆասթ Բանկը՝ 3.43 մլրդ դրամ (67-րդ տեղ, աճ ՝ 25․7%),
Ամիօ Բանկը՝ 3.41 մլրդ դրամ (68-րդ տեղ, աճ ՝ 38․6%),
Արմսվիսբանկը՝ 2․27 մլրդ դրամ (108-րդ տեղ, անկում ՝ 10%),
Մելլաթ Բանկը՝ 1.37 մլրդ դրամ (166-րդ տեղ, աճ՝ 51․5%),
Արցախբանկ ՝ 1.21 մլրդ դրամ (192-րդ տեղ, նախորդ տարի ցանկում ներառված չի եղել),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.82 մլրդ դրամ (289-րդ տեղ, աճ՝ 12.8%)։

Աննա Այվազյան
Դիտում՝ 2121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW