ԱԶԲ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 6․0%
26.09.2024 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /


Ըստ ԱԶԲ կանխատեսման, 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 6․5%:
Նշվում է, որ արդյունաբերության աճը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է տպավորիչ վերեք՝ 2023 թվականի առաջին կիսամյակի 2․5%-ից հասնելով 7․5%-ի, հիմքում ունենալով մշակող արդյունաբերության 9․2% աճը, իսկ գյուղատնտեսության ոլորտն ընդլայնվել է 4․9%-ով։
ԱԶԲ զեկույցում ասվում է, որ մասնավոր սպառման ընդլայնումը 2024 թվականի առաջին կիսամյակին արագացել է՝ կազմելով 7․5%:
«Գնանկումը պահպանվել է 2024 թվականի առաջին յոթ ամսվա ողջ ընթացքում՝ այդ ժամանակահատվածում գրանցելով միջինում 0․3% անկում: Ելնելով այս միտումներից՝ կանխատեսվում է, որ 2024 եւ 2025 թվականների միջին գնաճը կկազմի համապատասխանաբար՝ 0․8% եւ 2․5%, իսկ ՀՆԱ-ի աճը սպասվում է, որ 2025 թվականին կմնա կայուն եւ կկազմի 6․0%»,- ասվում է ԱԶԲ զեկույցում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: