ԵՄ դեսպանները գոհ են Մարգարայի անցակետում կատարված աշխատանքներից
23.09.2024 | 10:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.src.am/

ՊԵԿ-ից հայտնում են, որ շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաեւ սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձեւակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին եւ բարեկարգված հրապարակին, ինչպես նաեւ այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով եւ կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:
Նշվում է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։
«Այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առեւտրի դյուրինացումը, թվայնացումը եւ ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: ԵՄ դեսպանները, կարեւորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը եւ ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: