ԱրարատԲանկը մեկնարկում է «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիան, որը միաժամանակ կօգնի բանկի քարտապաններին պատրաստվել նոր ուսումնական տարվան եւ հետաքրքիր մրցանակներ շահելու հնարավորություն կընձեռի:ԱրարատԲանկի ArCa, Visa եւ MasterCard վճարային քարտերի բոլոր քարտապանները կարող են մասնակցել «Դեպի նոր ուսումնական տարի ԱրարատԲանկի հետ» ակցիային: Ակցիան կգործի մինչեւ օգոստոսի 31-ը: Բանկից հայտնել են, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է կատարել նվազագույնը 3,000 դրամի մեկ անկանխիկ գնում ՀՀ տարածքում գործող գրախանութներում կամ գրենական պիտույքների խանութներում:Ակցիայի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրված 10 հաջողակից յուրաքանչյուրը կստանա Երեւան Պարկի երկուական տոմս: «Այս ակցիայով նոր ուսումնական տարվա նախապատրաստությունները ԱրարատԲանկի քարտապանների համար դարձնում ենք հաճելի։ Խրախուսում ենք նաեւ անկանխիկ վճարումները եւ միաժամանակ հնարավորություն տալիս մեր քարտապաններին վայելել վաղ աշնանային ջերմ եղանակը Երեւան Պարկում՝ դարձնելով ուսումնական տարվա սկիզբը ավելի հիշարժան», - նշել է ԱրարատԲանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Իրինա Ֆլջյանը: Ակցիայի ամփոփման համար հետեւել ԱրարատԲանկի կայքի եւ սոցիալական ցանցերի էջերի թարմացումներին։ Tweet Դիտում՝ 6201