Ամիօ բանկն առաջարկում է ձեռք բերել բնակարան «Նոր Երեւան» համալիրում էքսկլյուզիվ առաջարկով
08.08.2024 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնել են, որ ծրագրի շրջանակում վիճակահանության միջոցով 300 շահառու կարող է բնակարան ձեռք բերել 1քմ 389 հազար դրամով:
Առաջարկից կարող են օգտվել Երեւանում եւ մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (եւ´ մասնավոր, եւ´ պետական)։
Ամիօ բանկը, շարունակելով ներկայացնել շուկայում լավագույն առաջարկները, հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին, անկախ վերը նշված ոլորտներում աշխատելու հանգամանքից, մասնակցել վիճակահանությանը:
Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1826-Ն որոշմամբ հենց համալիրի նույն՝ 3-րդ բլոկում է իրականացվել հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման բնակարանաշինական ծրագիրը։
«Շտապեք դառնալ «Նոր Երեւան» համալիրի բնակիչ՝ ձեռք բերելով ոչ միայն Ձեր երազանքի բնակարանը, այլեւ օգտվելով մատչելի առաջարկից եւ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:
Դարձեք այն հաջողակներից, որոնք «Նոր Երեւան» համալիրը կանվանեն իրենց տունը՝ բացահայտելով հարմարավետ եւ գեղեցիկ կյանքն իր լավագույն ձեւով:
Վիճակահանության մասնակցության հայտը կարող եք լրացնել noryerevan.com»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ կառուցվող համալիրի ընդհանուր մակերեսը 80,000 քմ է, 1-ին եւ 2-րդ բլոկների շինարարության ավարտը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 3-րդ բլոկինը՝ 2027 թվականին:
Հայտ ներկայացնելու վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: