EIB Global-ը եւ Evocabank-ը միավորում են իրենց ուժերը՝ €12 միլիոն վարկային միջոցներով նպաստելու փոքր բիզնեսի զարգացմանը։Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) մաս կազմող EIB Global-ն առաջին անգամ միավորում է իր միջոցները հայկական Evocabank-ի հետ՝ բարելավելու Հայաստանում մանր, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական միջոցների հասանելիությունը: EIB Global-ն Evocabank-ին կտրամադրի €12 միլիոն վարկային միջոց:ԵՆԲ-ի վարկային միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին Հայաստանում ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը` նպաստելով բիզնեսի գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր եւ իրացման նոր հնարավորություններ:Evocabank-ից հայտնել են, որ սա կխթանի ներառական տնտեսական աճը, քանի որ վարկային միջոցների 20% կհատկացվի կանանց պատկանող ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ մոտավորապես 100 ՄՓՄՁ կօգտվի ծրագրից՝ ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ: Լուսանկարը՝ Evocabank Ֆինանսական միջոցները կտրամադրվեն տեղական արժույթով՝ ՀՀ դրամով, ՄՓՄՁ-ներին արտարժութային ռիսկերից զերծ պահելու համար: Եվրոպական Միությունը (ԵՄ) դրամաշնորհի միջոցով օժանդակում է ֆինանսավորման ընդլայնմանը, ինչը թույլ կտա վարկերի համար մատչելի տոկոսադրույք սահմանել:«Դրամաշնորհը Հարավային Կովկասում EIB Global-ի նախաձեռնության մի մասն է, որը կխթանի մրցակցությունը բանկային հատվածում, կբարելավի փոքր բիզնեսին հասանելի ֆինանսական միջոցների որակը եւ ծավալները: Ծրագիրը նաեւ կնպաստի ԵՄ-ի նպատակների իրագործմանը՝ Արեւելյան գործընկերության Տնտեսական եւ Ներդրումային ծրագրի շրջանակներում օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում 30,000 ՄՓՄՁ-ների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:«Այս համագործակցությունը հիմնված է Եվրոպական թիմի հանձնառության վրա՝ Հայաստանում ամրապնդելու փոքր բիզնեսի մրցունակությունը եւ ստեղծելու բավարար աշխատատեղեր: Evocabank-ի հետ գործակցության շնորհիվ ԵՆԲ-ի վարկային այս միջոցները կնպաստեն կայուն եւ ներառական տնտեսության մեջ ՄՓՄՁ-ների բաժնի մեծացմանը՝ տրամադրելով մատչելի տոկոսադրույքով վարկեր տեղական արժույթով: Համաձայնագիրը կնպաստի ֆինանսական միջոցների մատչելիության բարձրացմանը, Հայաստանում ֆինանսական ծառայություններից օգտվելու ցածր հնարավորություններ ունեցող ՄՓՄՁ-ների ֆինանսական ներուժի զարգացմանը»:», - ասել է ԵՆԲ-ի գործունեության համար պատասխանատու եւ ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: Լուսանկարը՝ Evocabank «Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեւորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը եւ աջակցությունը տեղական բիզնեսներին», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:«Շատ ուրախ ենք համագործակցել EIB Global-ի հետ այս նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը: Այս վարկային միջոցները նոր փուլ են տեղական բիզնեսներին մատչելի ֆինանսավորում ապահովելու մեր առաքելության մեջ: Դրանք հնարավորություն կտան ձեռներեցներին ընդլայնել իրենց գործունեությունը, ստեղծել աշխատատեղեր եւ գտնել իրացման նոր հնարավորություններ»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 6521