Եկամտահարկի հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կլինի նախազգուշացում եւ տուգանք
23.07.2024 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի 3-րդ պարբերության համաձայն, առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում վարչական տույժը։
Նախազգուշացումը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում հաշվարկ-հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում է 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանք՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք`
• հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),
• «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են իրական շահառու,
• հաշվետու տարվա ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։
Նշված խմբերում չներառված ֆիզիկական անձանց համար նախատեսվում է տուգանք 5 հազար ՀՀ դրամի չափով։
Տուգանք վարչական տույժը կիրառելուց հետո 30 օրվա ընթացքում տարեկան հաշվարկ-հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է։
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: