Կաթմանթերք արտադրող ընկերությունները օնլայն մեդիայում

08.07.2024 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
Մեդիամաքս մեդիա ընկերության մաս կազմող MaxMonitor մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգը ներկայացնում է 2024 թվականի հունիս ամսին հայաստանյան օնլայն լրատվամիջոցներում կաթնամթերք արտադրող ընկերությունների լուսաբանման մասին համառոտ հաշվետվությունը։

Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով հունիսին ամենաշատ հիշատակված կաթնամթերք արտադրող ընկերություններն են.

Մարիաննա՝ 72 հիշատակում,
Երեմյան Փրոդաքթս՝ 30 հիշատակում,
Թամարա՝ 4 հիշատակում:

Հունիսին Վենետիկում տեղի է ունեցել «Տարվա հեղինակություն 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Մարիաննա» ընկերությունը արժանացել է «Տարվա հեղինակություն 2024» մրցանակի:

«Դուստր Մարիաննա» ընկերությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին կողմից իրականացրած  ստուգումների արդյունքում, որի հետևանքով կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը: Պատճառը եղել է սանիտարահիգիենիկ պայմանների չհամապատասխանելը իրավական նորմերով սահմանված պահանջներին:

Մեկ այլ ստուգման արդյունքում էլ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ:

Երեմյան Փրոդաքթսի վերաբերյալ հրապարակումները եղել են հունիսի 1-ին «Սիզընս» այգում Երեմյան Փրթդաքթսի կողմից արդեն երկրորդ անգամ իրականացվող «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով կաթի հյուրասիրության մասին, որի ընթացքում «Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի ռեկորդ է սահմանել․ 7469 մարդ 1 ժամում 1-ական բաժակ կաթ է խմել:

Հունիսի 27-ին էլ «Երեմյան Ֆարմը», ԵԱԶԲ–ն և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել:

 «Թամարա» կաթնամթերքը հիշատակվել է Օրրան բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հունիսմեկյան միջոցառման մասին պատմող հրապարակումներում: Մասնավորապես, միջոցառման ընթացքում  «Թամարա» ընկերությունը երեխաների օրը գեղեցկացրել է քաղցրահամ պաղպաղակների հյուրասիրությամբ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Դիտում՝ 1604
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW