C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում

25.06.2024 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#C360 #Converse Mobile
C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է եւ միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը:

Կոնվերս Բանկում վստահ են, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին եւ առաջարկում նրանց պահանջներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ եւ առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:

Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են

Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) եւ Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.

•    Պարզություն․ հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում եւ ինչ ծառայությունների համար,
•    Հարմարավետություն․ կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները,
•    Ժամանակի եւ ֆինանսների խնայողություն․ փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոդուկտների սակագների հանրագումարը,
•    Հասկանալի ձեւաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում:
Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը

Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra եւ Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային եւ կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչեւ 3,5%-ի չափով), հիմնական եւ կից վճարային քարտեր, թվային Visa Virtual քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:

Կախված սակագնային պլաններից՝ կան նաեւ տարբերություններ:

Այսպես.

Neo փաթեթով հաճախորդներին է առաջարկվում Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտեր:

Ultra փաթեթով՝ Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտեր, ինչպես նաեւ՝ 10% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ մուտքի հնարավորություն, ճամփորդական ապահովագրություն։

C360 Elite փաթեթով՝ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաեւ 15% զեղչ անհատական պահատուփից օգտվելիս, ճամփորդական ապահովագրություն, Concierge ծառայություն, Զվարթնոց օդանավակայանի Բիզնես սրահ եւ այլ օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ մուտքի հնարավորություն:

Զարգացումը շարունակական գործընթաց է

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաեւ փաթեթը փոխելու հնարավորությունը:

«Մենք հետեւում ենք միտումներին եւ, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:

Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսը 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին-առանձին գնողներինը:

C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1125
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW