Դրամաշնորհային մրցույթ. «Դարձի՛ր կանաչ հյուրատուն»

25.06.2024 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #կանաչ հյուրատուն
Ակբա Ֆեդերացիան եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի 2-րդ` «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթը։

Ծրագրի շրջանակում հայտարարված «Դարձի՛ր կանաչ հյուրատուն» դրամաշնորհային մրցույթի նպատակն է օգնել գյուղական վայրերում գործող այն հյուրանոցներին եւ հյուրատներին, որոնք ցանկություն ունեն ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգեր։

Մրցույթին կարող են մասնակցել հետեւյալ հյուրանոցներն ու հյուրատները.

•    ցանկանում են ներդնել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համակարգ,
•    գտնվում են գյուղական վայրում,
•    պատկանում եւ կառավարվում են տեղի բնակիչների կողմից, ունեն առնվազն 5 սենյակ։

Դրամաշնորհային մրցանակի առավելագույն չափը 1.500.000 ՀՀ դրամ է։

Հաղթողները պարտավորվում են մինչեւ դեկտեմբերի 31-ն օգտագործել դրամաշնորհը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնող գործողությունների վրա, ինչպիսիք են թափոնների նվազեցումը, օգտագործված իրերի/ ռեսուրսների վերամշակումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, ջրի խնայողությունը, կայուն գյուղատնտեսության աջակցումը եւ այլն։

Հաղթողները պետք է կատարեն տրամադրված դրամաշնորհին համարժեք սեփական ներդրում:

Դրամաշնորհային մրցույթին հնարավոր է դիմել մինչեւ 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Մրցույթը կամփոփվի սեպտեմբերի 1-ին։

Դիմում հայտը հնարավոր է լրացնել այս հղմամբ։

Այն հյուրանոցներն ու հյուրատները, որոնք արդեն ունեն ներդրված բնական ռեսուրսները խնայող համակարգեր, կարող են մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարված առաջին մրցույթին հետեւյալ հղմամբ:

Հարցերի դեպքում զանգահարել +37444599949 հեռախոսահամարին կամ գրել greentourism@nabu.am էլ. հասցեին։

Առաջիկայում կհայտարարվի նաեւ ծրագրի շրջանակում իրականացվելիք վերջին՝ 3-րդ մրցույթի մասին։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում եւ համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Դիտում՝ 1144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW