Հայէկոնոմբանկն ամփոփել է 2023 թվականը հիմնական ցուցանիշների աճով
22.06.2024 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ /




Իրագործելով ռազմավարական խնդիրները՝ արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ հետևյալ բոլոր ուղղություններով.
- Բանկի ակտիվներն աճել են 13.6 %-ով` կազմելով 464.9 մլրդ դրամ,
- Պարտավորություններն աճել են 12.3 %-ով` կազմելով 404.4 մլրդ դրամ
- Հաճախորդներին տրված վարկերը աճել են 12.3 %-ով` կազմելով 291.4 մլրդ դրամ
- Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 17.8 %-ով` կազմելով 183.9 մլրդ դրամ
- Ընդհանուր կապիտալն աճել է 23.1 %-ով` կազմելով 60.5 մլրդ դրամ
- Տարեկան զուտ շահույթը կազմել է մոտ 5 մլրդ դրամ
Ցուցանիշների նման աճին զուգահեռ բանկը շարունակում է առանձնանալ իր վարկային պորտֆելի բարձր որակով. խնդրահարույց վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 0.57%-ը:
Հունիսի 21-ին կայացած Տարեկան ժողովում բանկը հայտարարել է իր բաժնետերերին 10-րդ տարին անընդմեջ շահաբաժիններ վճարելու մասին:
Հատկանշական է բանկի կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերի արժևորումը: 2023թ-ին սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացմանն ուղղվել է մոտ 210 մլն դրամ. օրերս հայտարարվել էր նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած բնակիչներին 100 մլն դրամի աջակցության տրամադրման մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: