Evocabank-ն Armenian Auto Show Expo-ի հովանավորն է

21.06.2024 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Armenian Auto Show Expo
Հունիսի 21, 22 եւ 23-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող եք մասնակցել Armenian Auto Show Expo-ի միջոցառմանը, որն իր տեսակով առաջին լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառումն է, եւ բացահայտել ավտոոլորտի ամենահայտնի ու պահանջված բրենդները։

Evocabank-ն Armenian Auto Show Expo-ի հովանավորն է. մասնակցելով լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը՝ կարող եք օգտվել Evocabank-ի կողմից առաջարկվող ավտովարկի հատուկ պայմաններից։ Միջոցառմանը սպասվում են նոր մոդելների շնորհանդեսներ, ներկայացված կլինեն ավտոմեքենաներ, էլեկտրամոբիլներ, բեռնատարներ եւ հատուկ տեխնիկա։

Հունիսի 21-23-ը միջոցառմանը առցանց կամ տեղում գրանցվող այցելուները հնարավորություն կունենան շահել ուղեւորություն Աբու Դաբիի Ferrari World եւ ոչ միայն։

Բանկից հայտնել են, որ բացի հովանավոր լինելուց, Evocabank-ը միջոցառման բոլոր այցելուների համար կունենա հատուկ առաջարկ: Բանկը տրամադրի ավտովարկ՝ հատուկ պայմաններով, որը կգործի ընդամենը 3 օր՝ հունիսի 21, 22 եւ 23։

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ անմիջապես միջոցառմանը՝ Evoca տաղավարում։
Դիտում՝ 1829
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW