Երեք տարի անընդմեջ Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է:Այս տարի եւս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարեւորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։«Մեր առաջնային նպատակներից է ապահովել հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը միակն է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում եւ մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը:«Այստեղ հավաքվել են Հայաստանի եւ աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն եւ հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր եւ հետագայում եւս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու եւ զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը:Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք փորձել են մուտք գործել եւ գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1706