ԱՆԻՖ-ի գործունեությունը կդադարեցվի

23.05.2024 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #լուծարում
Կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ԱՆԻՖ) կլուծարվի։

Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ԱՆԻՖ-ը հիմնադրվել էր 2019 թվականին՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման եւ Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։   
Դիտում՝ 2902

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW