Համաշխարհային բանկը $116 միլիոնով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը
30.04.2024 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /


Զարգացման քաղաքականության գործառնությունը (ԶՔԳ) ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ €92․3 միլիոն վարկի գումարով ($100 միլիոնին համարժեք) եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։
ՀԲ-ից հայտնել են, որ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման եւ ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։
«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման եւ կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Գործառնությունը կաջակցի կառավարության բարեփոխումներին հետեւյալ ոլորտներում․
• Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
• Հավասարության բարելավում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում․
• Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում եւ արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: