Ալիեւ. Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին

23.04.2024 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իլհամ Ալիեւ #ԵԱՏՄ
Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր երկիրը մտադիր չէ միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):

«Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին: Չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից։ Եթե դրանք տեսնենք, որոշում կկայացնենք»,- ասել է Ալիեւը։

Նա նշել է, որ «Ադրբեջանը շատ սերտ գործընկերություն է պահպանում ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի»։
Դիտում՝ 2583

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW