Արցախցիների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման ժամկետը երկարացվել է

02.04.2024 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի #կենսաթոշակ
Մինչեւ 2024 թ․ հունիսի 1-ը դիմելու դեպքում Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակը կնշանակվի եւ գումարը կհաշվարկվի սկսած 2023 թ. հոկտեմբերի 1-ից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ վերջնաժամկետի երկարացման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ կան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնք առայժմ չեն հասցրել հաշվառվել ՀՀ բնակչության վայրի հասցեով եւ դիմել կենսաթոշակի նշանակման համար։

Նախկին կարգավորումներով սահմանված վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 11-ն էր։

Կենսաթոշակի նշանակման առցանց դիմում կարող են ներկայացնել socservice.am կայքէջի «Մուտքագրել ԼՂ-ի կենսաթոշակառուին ՀՀ-ում կենսաթոշակի նշանակման դիմում» պատուհանում։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետեւյալ կենսաթոշակների նշանակման համար.

•         աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
•         զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Նշվում է, որ եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։
Դիտում՝ 1270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW