Հրապարակվել է Robust Armenia-2024 կոնֆերանսի հոլովակը
20.03.2024 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կոնֆերանսը նախաձեռնել էին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Marketing Company-ն՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:
Մարտի 6-ին Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ Skill Marketing Company-ն անցկացրեցին առաջին Robust Armenia կոնֆերանսը՝ «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:
Կոնֆերանսի գլխավոր խոսնակն էր Do Something! կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին:
Robust Armenia-2024-ի ընթացքում տեղի ունեցավ պանելային երկու քննարկում.
«Բիզնեսի առաջնորդությունը՝ օրենսդրական պահանջներից անդին» եւ «Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում»:
Robust Armenia 2024 կոնֆերանսի գործընկերներն էին Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Կոնվերս Բանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, Յունիբանկը, Գրանթ Թորնթոն Քնսալթինգը, Green Rock Management Group-ը, Philip Morris International-ը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Robust Armenia-ն հիմնադրվել է որպես ամենամյա կոնֆերանս, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Ամենամյա կոնֆերանսից բացի, տարվա ընթացքում տեղի են ունենալու են նաեւ այլ միջոցառումներ, որոնց ընթացքում տարբեր ձեւաչափերով շարունակվելու է կայուն զարգացման հարցերի քննարկումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: