Ֆլայ Արնայի լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է

19.03.2024 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆլայ Արնա #լիցենզիա
Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր ասել է, որ «Ֆլայ Արնա ավիաընկերության լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է»:

«Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան կասեցվում է 6 ամսով մինչեւ օդանավ ներգրավելը: Եթե այդ ժամանակահատվածում ընկերությունն օդանավ չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի: Խնդիրը գլխավորապես ֆինանսական է»,- ԱԺ-ում հայտարարել է փոխնախարարը:

Նա նշել է, որ տվյալ հարցն ուսումնասիրվում է եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու դեպքում կհրապարակվի.

«Գոյություն ունի կոմերցիոն գաղտնիքի դրույթ, որը փոխկապակցված է նաեւ այլ կազմակերպությունների հետ, եւ պետք է հասկանալ` որ մասն է հնարավոր հրապարակել, որը ոչ»:
Դիտում՝ 1262

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW