ՀՀ Ազգային Ժողովն այսօր սկսել է “Համահայկական բանկի մասին” օրինագծի քննարկումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր խորհրդարանի արտահերթ նիստում Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ Համահայկական բանկը լինելու է բաց բաժնետիրական ընկերություն /ԲԲԸ/, որը գործելու է ՀՀ առեւտրային բանկերին հավասար` միաժամանակ չմրցակցելով վերջիններիս հետ: Համահայկական բանկն ազատվելու է եկամտահարկից: ԿԲ ղեկավարն ասել է, որ մոտ ապագայում կհաստատվի բանկի բիզնես պլանը` $100 մլն-ի չափով: Բանկի գործունեությունը կարգավորվելու է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 12771