ԵԱԶԲ-ն եւ Հայ-ռուսակական համալսարանը սկսում են հետազոտական ծրագիր

13.02.2024 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայ-ռուսակական համալսարան
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) սկսում են համատեղ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր իրականացնել պետական-մասնավոր համագործակցության ոլորտում։

ԵԱԶԲ մամուլի ծառայությունից հայտնում է, որ համապատասխան պայմանագիրը ստորագրել են ԵԱԶԲ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։

Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը կլինի պետական-մասնավոր համագործակցության ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստումը:

Առաջիկա տարում նախատեսվում է վերլուծական ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների համատեղ պատրաստում պետական-մասնավոր համագործակցության արդիական խնդիրների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Համագործակցությունը կիրականացվի ՀՌՀ-ի տնտեսագիտության եւ ֆինանսների ամբիոնի հիմքի վրա։
Դիտում՝ 3147

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW