ԿԲ-ն միացել է ՀԲ Պահուստների կառավարման գործընկերության ծրագրին
20.01.2024 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

Կենտրոնական բանկն անդամակցել է ՊԿԽԳ-ին 2006-2014 թթ., որի ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել միջազգային պահուստների կառավարման գործընթացներում:
ԿԲ-ից հայտնում են, որ ՊԿԽԳ-ի հետ նորացված անդամակցության շրջանակում փորձագիտական աջակցություն կտրամադրվի պահուստների կառավարման գործառնությունները բարելավելու եւ ԿԲ-ի նոր անձնակազմի վերապատրաստման համար:
«Մենք ուրախ ենք ողջունելու Կենտրոնական բանկի «վերադարձը» ՊԿԽԳ: Մեզ համար պատիվ է վայելել նրանց վստահությունը եւ մասնակցությունը Գործընկերության ծրագրին»,- ասել է Համաշխարհային բանկի փոխնախագահ եւ գանձապետ Խորխե Ֆամիլիարը:
«Մենք ուրախ ենք, որ կրկին միանում ենք ՊԿԽԳ-ն-ին, քանի որ Գործընկերության հետ մեր նախկին փորձը հաջողված պատմություն էր: Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունը դիտարկում ենք որպես համաշխարհային մակարդակով հանրային ակտիվների կառավարման գերազանցության տանող հստակ ուղի»,- հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: