HSBC Հայաստանի ամենամյա «Խաղալիքների հավաքը»՝ Կոտայքի երեխաների համար

28.12.2023 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) շարունակում է «Խաղալիքների հավաք» (Toy Drive) կազմակերպման ավանդույթը Հայաստանի տարբեր մարզերում բնակվող անապահով խմբերի երեխաների համար:

Այս տարի ձմեռային հեքիաթը վերածվեց իրականության Կոտայքի մարզի 200-ից ավելի երեխաների համար:

Ձմեռ պապիկին ուղղված երեխաների նամակները հասան բանկի աշխատակիցներին, ովքեր, որպես իրական Ձմեռ պապեր, նամակների հասցեատերերին հանձնեցին խաղալիքները՝ նրանց համար ստեղծելով անմոռանալի օր:

2007 թվականից ի վեր ողջ աշխարհում HSBC բանկի աշխատակիցները «Հնարավորություն երիտասարդներին» ծրագրի շրջանակում Ամանորին ընդառաջ խաղալիքներ են գնում կարիքավոր ընտանիքների երեխաների համար՝ առաքելով դրանք տեղի գործընկեր բարեգործական կազմակերպությունների գրասենյակներ:  

«HSBC Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ համայնքներին աջակցելու իր հանձնառությանը: Toy Drive-ը դրա վառ օրինակներից մեկն է. ավանդույթ, որը մենք պահպանում ենք ավելի քան 15 տարի: Այն հույսի խորհրդանիշ է հանդիսանում այն երեխաների համար, որոնք կարող են տոնական օրերին բախվել դժվարությունների՝ նրանց անհնար թվացող երազանքները վերածելով երջանիկ իրականության»,- ասել է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Դիտում՝ 9570

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW