«Աթենքը» 2023-ի «Տարվա մսամթերք» անվանակարգի հաղթող է

26.12.2023 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
«Աթենք» մսամթերք արտադրող հայկական ընկերությունը հաղթող է ճանաչվել «Համազգային վստահության խորհրդի» ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա մսամթերք» անվանակարգում։

«Աթենք»-ը սպառողի կողմից գնահատվել է որպես էկոլոգիապես մաքուր, գին-որակ կայուն հարաբերակցությամբ բազմազան տեսականի արտադրող ընկերություն, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներով և տեխնոլոգիաներով։

«Համազգային վստահության խորհուրդն» այս մրցանակաբաշխությունն իրականացնում է 2012-ից՝ նպատակ ունենալով բացահայտել տարբեր ոլորտներում լավագույններին և  հանրության ու մյուս ընկերությունների համար ներկայացնել որպես օրինակ։

«Համազգային վստահության խորհուրդը» լավագույններին որոշում է անկախ կենտրոնի կողմից իրականացվող սոցիոլոգիական հարցումներից, որից հետո անցկացվում են փորձագիտական վերլուծություններ։ Հարցումներն անցկացվել են ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում։ «Ճանաչվածություն», «Ծավալների հզորություն», «Բազմազան տեսականի», «Որակական և գնային համապատասխանություն»․ ըստ սպառողների՝ «Աթենքը» համապատասխանել է բոլոր չորս չափանիշներին։



«Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը նշում է՝ ամենակարևոր ձեռքբերումը սպառողի վստահությունն ու բարձր գնահատականն է.

««Աթենք» ազգային բրենդի 30 տարվա գործունեության հիմքում սպառողներին միայն որակյալ, տարբերվող ու համեղ արտադրանք ներկայացնելու սկզբունքն է։ Սպառողների բարձր գնահատականը մեր ամբողջ թիմի համար մեծ պարտավորություն է՝ ավելի կատարելագործվելու, բարձր որակը պահպանելու, միշտ նորն ու լավագույնը ներկայացնելու համար»։

«Համազգային վստահության խորհրդի» նախագահ Աստղիկ Խաչատրյանը, անդրադառնալով «Աթենքի» մրցանակին, նշել է. ««Աթենք» ընկերությունը մեր լավագույն գործընկերներից է, սոցիալապես պատասխանատու ընկերություն, որն արդեն երկրորդ անգամ մեր մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվում։ Ողջունում եմ «Աթենք» ընկերությանն իր ներդրած ջանքերի, ակտիվ գործունեության համար։ Այս մրցանակաբաշխությունը միտված է արժևորելու բարձր վարկանիշ ունեցող, կորպորատիվ պատասխանատվությամբ աչքի ընկած անհատներին և կազմակերպություններին։ Այսօր մենք կարիք ունենք ոչ միայն հանրային վստահության, այլև նրանց, ովքեր մարմնավորում են այդ վստահությունը»:
Դիտում՝ 5599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW