ԵԿԲ. 2023-ին եվրոպական բանկերը բաժնետերերին կվճարեն շուրջ €70 միլիարդ
20.12.2023 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ arcpublishing.com

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) բանկային վերահսկողության ղեկավար Անդրեա Էնրիան։
Նրա խոսքով՝ 2023 թվականին եվրոպական բանկերը «հատկապես շահութաբեր էին» տոկոսադրույքների սրընթաց աճի շնորհիվ, որոնց օգնությամբ ԵԿԲ-ն փորձում էր զսպել աճող գնաճը եվրոգոտում:
Անդրեա Էնրիան ասել է, որ բանկային վճարումները հիմնականում «կհամապատասխանեն նախորդ տարիներին»՝ ընդգծելով նաեւ, որ իր հայտարարած թիվը «շատ նախնական է»:
Ներդրողներին տրամադրվող վճարումները կկազմեն բանկային ոլորտի ավելցուկային կապիտալի մի փոքր մասը: Ըստ Bloomberg-ի՝ դեկտեմբերի կեսի դրությամբ Եվրոպայի տասը խոշորագույն բանկերի կապիտալը ավելի քան €140 միլիարդով գերազանցել է նորմատիվային պահանջներին համապատասխանելու համար պահանջվող ցուցանիշը։
Էնրիայի խոսքով՝ թեեւ կապիտալի կուտակած պահուստները հնարավորություն են տվել վարկային հաստատություններին դիմակայելու 2023 թվականի մարտահրավերներին, այնուամենայնիվ բանկային հատվածը պետք է հաշվի առնի փոխառությունների արժեքի բարձրացման հետ կապված ռիսկերը:
«Մենք պետք է շատ զգոն լինենք»,- ասել է Էնրիան՝ ընդգծելով, որ վարկային ռիսկերը նախկինի պես մտահոգիչ են անշարժ գույքի ոլորտում, ներառյալ՝ առևտրային անշարժ գույքը, տոկոսադրույքների նկատմամբ զգայունության պատճառով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: