Դեկտեմբերի 18-ին Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը մասնակցել է «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ եւ հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում տեղի ունեցած քննարկման նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիմնախնդիրները եւ այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:Միջոցառման ընթացքում Հայկ Ստեփանյանը խոսել է բանկային ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների, կիբերանվտանգության, անձնական եւ ֆինանսական տվյալների պաշտպանության, ինչպես նաեւ դրամի ապագայի մասին։Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.), Գառնի Ինվեստ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը եւ Կոնվերս Բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է դրամի անցած ճանապարհը, ապագա ծրագրերը եւ իրականացվող քաղաքականությունը: ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը նշել է, որ ոլորտի առաջատար մասնագետների ակտիվ մասնակցությամբ միջոցառումով սկիզբ է դրվում տնտեսական եւ հասարակական կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների՝ նոր ձեւաչափով քննարկմանը:«Ֆինանսական, աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական արագ զարգացումները նպաստում են, որ հաճախ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան՝ ապագա մասնագետներին ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու եւ դրանց լուծմանն ուղղված ռազմավարական քայլեր մշակելու նպատակով»,- ասված է Բիբլոս Բանկ Արմենիայի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1438