ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) 10 տարին» խորագրով կոնֆերանսի ընթացքում արժանացել է ՀԱԱԳ-ի «Լավագույն ֆինանսական գործընկեր» մրցանակին:ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի եւ ՀԱԱԳ-ի երկարամյա հաջողված համագործակցությունը սկսվել է դեռեւս 2015թ.-ին, եւ մինչ օրս բանկը հանդիսանում է ՀԱԱԳ-ի ամենաակտիվ գործընկերը բանկային համակարգում: Համագործակցության ընթացքում Բանկը մեծապես նպաստել եւ խթանել է ՀԱԱԳ-ի «Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն» եւ «Արտահանման ապահովագրություն» պրոդուկտների շրջանակում անգրավ ֆինանսավորումների իրականացմանը` փոխանցելով առեւտրի ֆինանսավորման ոլորտում կուտակած իր բազմամյա փորձը: Լուսանկարը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ Նշված պրոդուկտների շրջանակներում մինչ օրս իրականացվել է 60 մլրդ ՀՀ դրամի չափով շուրջ 1,100 ֆինանսավորման գործարք:2023թ.-ին ՀԱԱԳ-ի հետ համատեղ իրականացվել է նաեւ «Կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրություն» պրոդուկտի ներքո առաջին ֆինանսավորման գործարքը` շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով:Բանկն առաջինն էր, որ կիրառել է վերոնշյալ երեք պրոդուկտները:Հաշվի առնելով, որ Բանկը մշտապես կարեւորում է հայրենական արտադրանքի արտահանման խթանումը, ուստի շահագրգռված է հետագայում եւս շարունակել խորացնել փոխշահավետ համագործակցությունը ՀԱԱԳ-ի հետ, ինչը թույլ է տալիս արտահանող ընկերություններին տրամադրել անգրավ ֆինանսավորում` նպաստելով ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը: Tweet Դիտում՝ 1929