Evocabank-ը 5 մլն դրամ է նվիրաբերել Family Care հիմնադրամին

11.12.2023 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Family Care

Evocabank-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացրել է նոր նվիրաբերություն. բանկը 5 մլն դրամ է փոխանցել Family Care հիմնադրամին:

Ինչպես հայտնել են բանկից, գումարն ուղղվելու է իտալացի Անտոնիո Մոնտատոյի կողմից Գյումրիում հիմնադրված խեցեգործության դպրոց-արհեստանոցում թվայնացման նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը։

«Evocabank-ը շարունակում է աջակցություն ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 1383

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW