Ժամանակավոր պահպանման եւ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները փոխվել են
08.11.2023 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հանդիպել են պահեստների տիրապետողները, ինչպես նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քննարկել կարգավորման մեխանիզմները:
ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը նշել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների պահպանման պայմանների, ինչպես նաեւ թվայնացման մասով: Փոփոխությունների արդյունքում նոր եւ արդիականացված պահեստներում կապահովվի ապրանքների առավել անվտանգ եւ կանոնակարգված պահպանություն: Որոշակի առանձնահատկություններ են նախատեսվել նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար:
Նշվում է, որ ապրանքների ներմուծումից մինչեւ բացթողում շղթան ամբողջապես թվայնացնելու շրջանակում ՊԵԿ-ը նախատեսել է թվային լուծումներ՝ պահեստներում ապրանքների շարժի էլեկտրոնային հետագծելիությունը եւ այդտեղ գտնվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար:
Առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ինչի շրջանակում եւս լրացուցիչ պահանջներ են առաջադրված, որոնք ուժի մեջ կմտնեն համակարգի գործարկման օրը:
Ժամանակավոր պահպանման եւ մաքսային պահեստներին ներկայացված նոր պահանջները սահուն իրագործելու նպատակով տնտեսվարողների համար անցումային ժամանակահատված է սահմանվել: «Այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ներառվել են մինչեւ 2023 թ. սեպտեմբերի 17-ը, պարտավոր են մինչեւ 2024 թ. մարտի 17-ն ապահովել նոր պահանջները, իսկ այն իրավաբանական անձինք, որոնք ռեեստրում ընդգրկվում են 2023 թ. սեպտեմբերի 17-ից հետո, պարտավոր են նոր պահանջների պահպանվածությունն ապահովել ռեեստրում ընդգրկվելու պահին»,- նշել է Սոսե Ստեփանյանը:
Մաքսային պահեստներին եւ ժամանակավոր պահպանման պահեստներին առաջադրված նոր պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:
Մանրամասները` ՊԵԿ տեսանյութում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: