Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից

03.03.2026 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #զեղծարար
Հայաստանի կենտրոնական բանկից զգուշացնում են, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են ԿԲ անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։

«Կենտրոնական բանկը երբեւէ նման հայտարարություններ եւ զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում եւ չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

Եթե զանգահարում են կամ որեւէ այլ եղանակով կապ են հաստատում եւ ներկայանում Կենտրոնական բանկի անունից եւ խնդրում կամ որեւէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որեւէ գործողություն, որեւէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ եւ անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW