ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է հոկտեմբերին հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ՊԵԿ-ից հայտնել են, որ 58 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 29.620.464 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպք: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 70.996.762 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։23 դեպքով կազմվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 157.799.600 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 80․010․450 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ։12 դեպքով արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտում։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 194․990․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ։ Tweet Դիտում՝ 1424