Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակի միջոցով տնտեսվարողները կարող են առցանց վարկավորման դիմել Converse SME, Converse fast+, Converse Blitz, «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտների շրջանակում:«Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի առցանց հարթակը հարմարավետ միջավայր է, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս վարկավորման դիմել՝ չծախսելով ժամանակ եւ ռեսուրս: Վարկային հայտ ներկայացնելու համար բանկ այցելելու անհրաժեշտություն չկա. առցանց հայտի լրացումից հետո անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է ավտոմատ կերպով եւ սեղմ ժամկետում կայացվում է նախնական որոշում, որի վերաբերյալ հաճախորդը ստանում է ծանուցում: Հետագայում վարկավորման գործընթացն ավարտելու համար հաճախորդն այցելում է բանկ:Բիզնես վարկերի առցանց հարթակում վարկավորման կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Կոնվերս բանկի աջակցությամբ զարգացնել, ընդլայնել բիզնեսը, ուժեղացնել ֆինանսական հնարավորությունները՝ ստանալով գումար հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման եւ այլ նպատակներով: Ներկայացված պրոդուկտները աչքի են ընկնում օգտագործման նպատակայնության լայն շրջանակով եւ առաջարկում են տարբեր ժամկետայնության ու մեծության ֆինանսավորում»,-ասված է բանկի հաղորդագրությունում:Մասնավորապես՝Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 3 - 180 ամիս է:Converse fast+ պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 300,000 - 50 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչեւ 60 ամիս է:Converse Blitz պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 1,000,000 - 100,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 6 - 60 ամիս է:«Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 - 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 1 - 12 ամիս է:Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` բիզնեսին առաջարկելով ֆինանսավորման համապարփակ լուծումներ: Պրոդուկտների մասին՝ այստեղ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1867