1 մլրդ 800 մլն դրամ՝ անկանխիկ գործարքներից 10% հետվճարն ապահովելու համար
26.10.2023 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։
2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբերին կազմել է 3,212 դրամ:
2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համար ձեւավորվել է ընդհանուր առմամբ շուրջ 3 մլրդ 331 մլն դրամ հետվճար, իսկ ծրագրի մեկնարկից մինչեւ 2023 թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ՝ շուրջ 4 մլրդ 130 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ այս պահին համագործակցող բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը եւ Յունիբանկը։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: