Հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.7%-ով
25.10.2023 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ selcdn.net

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն ավելացել է 1.7%-ով, շինարարության ծավալը` 17%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 23.3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 13.4%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.8%-ով:
Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.8%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.3%-ով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 47.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 48.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 46.4%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: