Converse Mobile hավելվածի գործիքակազմը համալրվել է եւս մեկով՝ «Կարաս» համալրվող ավանդի ներդրման հնարավորությամբ:«Սա հիանալի լուծում է այն հաճախորդների համար, որոնք մտադիր են խնայողություններ կուտակել աստիճանաբար՝ եկամտից մասհանումների միջոցով: Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Հավելվածում մուտք գործել Հայտեր բաժին, ապա անցնել Ներդնել ավանդ, ընտրել ավանդատեսակը՝ «Կարաս» եւ լրացնել անհրաժեշտ դաշտերը»,- ասել են բանկում:Ներդրում հնարավոր է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով՝ 6 ամիս, 1 տարի, 18 ամիս, 2 տարի ժամկետով: Նվազագույն գումարը 10.000 ՀՀ դրամն է կամ 100 ԱՄՆ դոլարը: ՀՀ դրամով ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը մինչեւ 10% է, իսկ ԱՄՆ դոլարով ավանդինը՝ մինչեւ 3.40%: Տոկոսագումարը հաշվեգրվում է մայր գումարին: Սահմանված է մայր գումարի մասնակի նվազեցման հնարավորություն:«Converse Mobile հավելվածի զարգացմամբ Կոնվերս Բանկը մտադիր է ստեղծել թվային միջավայր տարբեր ֆինանսական կարիքներ, պահանջներ եւ հնարավորություններ ունեցող անձանց համար՝ նրանց առաջարկելով բանկային ծառայությունների համապարփակ գործիքակազմ:Վերջին ամիսներին էապես մեծացվել է հավելվածով վճարումների հնարավորությունները, իսկ առաջիկայում կներդրվեն նոր՝ այդ թվում աննախադեպ հնարավորություններ»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Converse Mobile հավելվածում ներկայում առկա են հետեւյալ հնարավորությունները՝ հաշիվների կառավարում, փոխանցումներ Հայաստանում եւ արտերկիր, վճարումների լայն գործիքակազմ, վարկավորում, ներդրումներ, քարտերի պատվեր եւ այլն:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1960