Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի

12.10.2023 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախցի #ուսման վարձ
Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը:

Կառավարությունն այսօր հավանության է տվել ԼՂ-ում նախնական եւ միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստին նշել է, որ գրեթե ամբողջությամբ կփոխհատուցվի սովորողների ուսման վարձը.

«Մեզ արդեն դիմել է ավելի քան 500 ուսանող՝ բուհական եւ նույնքան էլ՝ նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգից:

Ունենք մարզային ուսհաստատություններ, մեծ թվով քոլեջներ եւ ուսումնարաններ, ուսանողները կկարողանան ընտրել իրենց փաստացի բնակավայրին ամենամոտ ուսհաստատությունը»:

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ ուսումնարաններում, քոլեջներում եւ բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին որոշման նախագծին:
Դիտում՝ 2151

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW