Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլ. ծառայություններն ավելի հասանելի կլինեն

29.09.2023 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Cadastre mobile #Կադաստրի կոմիտե
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը, որի շնորհիվ այսուհետ ավելի հասանելի եւ պարզեցված կդառնան Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները։  

Կադաստրի կոմիտե-ից հայտնել են, որ Cadastre mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։

«Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։

Բջջային հավելվածն անընդհատ կկատարելագործվեի, կավելանան նոր հնարավորություններ։

Կադաստրի կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված ձեր բոլոր առաջարկները»,- ասված է հաղորդագրությունում:

Գրել հավելվածի միջոցով կամ նամակ ուղարկել info@cadastre.am էլեկտրոնային հասցեին։
Դիտում՝ 1876
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW