Ջերմուկի ճոպանուղին վերանորոգելու համար կհատկացվի 27 միլիոն դրամ

14.09.2023 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
# Ջերմուկի ճոպանուղի #կառավարություն
ՀՀ կառավարությունը 26,856,400 դրամ դրամաշնորհ կհատկացնի Ջերմուկ համայնքի ճոպանուղու վերանորոգման համար։

«Որոշման նպատակն է 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով ապահովել Ջերմուկի բնակիչների, զբոսաշրջիկների եւ լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ եւ բարեկեցիկ պայմաններ, վերականգնել համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը, նպաստավոր նախադրյալներ ստեղծել զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանել զբոսաշրջիկների ներհոսքը»,- ասված է հիմնավորման մեջ։

Մինչ վնասվելը ճոպանուղին տարեկան սպասարկում էր շուրջ 25 000-30 000 այցելու՝ համայնքի բյուջե ապահովելով լրացուցիչ ֆինանսական մուտքեր։ Այն ներկայում չի գործում եւ անձնակազմի մի մասը հարկադրված պարապուրդում է:
Դիտում՝ 2962

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW