ՊԵԿ-ը թարմացրել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը

21.08.2023 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապրանքատեսակ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը:

ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։

Նշվում է, որ ցանկում ներառված է 35 729 ապրանքատեսակ:
Դիտում՝ 5806

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW