Հայաստանում եւ տարածաշրջանում ավտոմատացված պահատուփերի միակ համակարգը՝ Ֆասթ Բանկում
18.08.2023 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /


«Gunnebo ընկերության ավտոմատացված պահատուփերի համակարգը միակն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում։ Նմանատիպ համակարգեր են ներդրված այնպիսի երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Սինգապուրը, Անգլիան, Շվեյցարիան, Քուվեյթը: Բանկը ջանք չի խնայելու հաճախորդներին ժամանակակից, հարմարավետ ու ապահով լուծումներ առաջարկելու համար»,-ասված է Ֆասթ Բանկի հաղորդագրությունում։
Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդը նախ գրանցվում է որպես Ֆասթ Բանկի հաճախորդ, ապա դեպոզիտարիայում համակարգ են մուտքագրվում հաճախորդի բիոմետրիկ տվյալները՝ մագնիսական ժապավեն ունեցող քարտը, մատնահետքը, ցանկության դեպքում՝ նաև գաղտնաբառը։ Երբ տվյալներն արդեն գրանցված են, հաճախորդն ինքնուրույն օգտվում է պահատուփից։
«Ֆասթ Բանկի համար ռազմավարական նշանակություն ունի թվային լուծումների ակտիվ ինտեգրումը հայաստանյան բանկային ոլորտին և դրանց միջոցով հաճախորդների բանկային գործարքների փորձառության բարելավումը»,- նշել են Բանկում։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: