Փաշինյանն ասել է, որ «պետք է գնալ ստվերի հետեւից»

11.08.2023 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ստվեր #վարձով բնակարան #հարկեր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց կողմից վճարվող հարկերի նկատմամբ:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների, զինծառայողների, ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք: Կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, այդ ամենն արվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Բայց արձանագրում ենք, որ Հայաստանում շարունակվում է էական ստվեր գոյություն ունենալ։ Ինչքան մեծ է ստվերը, այնքան փոքրանում են Հայաստանի զարգացման հնարավորությունները։

Պետք է գնանք ստվերի հետեւից, կրճատենք այնքան, որքան հնարավոր է: Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետեւից: Տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում այս մեխանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից»,- կառավարության նիստին ասել է նա:

Այդ համատեքստում անդրադառնալով վարձակալության դեպքերին՝ Փաշինյանը նշել է, որ երբ մարդիկ բնակարան են վարձակալության տալիս եւ եկամուտ ստանում, պետք է եկամտային հարկ վճարեն:

«Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրենց գրպանից տալիս են կառավարությանը, այլ իրենք իրենց մի գրպանից հանում եւ դնում են մյուս գրպանը, որովհետեւ իրենց ամենամեծ եւ ամենակարեւոր գրպանը Հայաստանի պետական բյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում են»,- ասել է նա:

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:
Դիտում՝ 4766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW