Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությունը:«Մենք ամեն օր առնչվում ենք մեծածավալ տվյալների հետ, որոնց հավաքագրումը եւ օգտագործումը որոշումների կայացման գործընթացում չափազանց կարեւոր է: Այս տեսանկյունից մթնոլորտային օդի մոնիտորինգի համալիր համակարգի առկայությունը եւս էական նշանակություն ունի: Այն մեզ հասանելիություն կտա ճշգրիտ տվյալների՝ հնարավորություն տալով համակողմանի պատկերացում կազմել ինչպես օդի աղտոտման աղբյուրների, այնպես էլ դրանց բնույթի եւ ազդեցության վերաբերյալ, ինչն էլ առաջնային է փաստահենք կարգավորումներ մշակելու եւ թիրախային միջամտություններ իրականացնելու տեսանկյունից», - ասել է Տիգրան Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 4041