Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ երկրում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրել։ «2018 թվականի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, կրկնապատկվել է, ավելացել է 106.6%-ով, կամ 103 մլրդ 40 մլն դրամով: Այսինքն՝ այսօր Հայաստանում աշխատող մարդիկ 103 մլրդ 40 մլն դրամով ավելի շատ աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին:Շատ կարեւոր է նաեւ միջին աշխատավարձի ցուցանիշը: Մեկ մարդուն ընկնող աշխատավարձն ավելացրել է 2018 թվականի մայիսի համեմատ 101 629 դրամով, կամ 57.6%-ով: Շատ կարեւոր է նաեւ, որ աշխատավարձը 4215 դրամով աճել է 2023 թվականի ապրիլի եւ մայիսի համեմատ»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արանք կարեւոր ցուցանիշներ են, որոնք եւ քանակական, եւ որակական որոշակի տվյալներ են տալիս. «ՀՀ-ում նաեւ աշխատավարձն է շարունակաբար բարձրանում: Ընդ որում, չափազանց կարեւոր է գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6.3%-ով աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, ինչը կարեւոր եւ էական ցուցանիշ է»: Tweet Դիտում՝ 3591