Մեկնարկում է զբաղվածության ապահովման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 եւ 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաեւ 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն եւ աշխատանք։Ծրագրի շրջանակում գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝• մինչեւ 5 ամիս տեւողությամբ շահառուի մասնագիտական ուսուցում (այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ի չափով (37,500 դրամ), ինչպես նաեւ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով տրամադրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով),• գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում (այս դեպքում առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի եւ շահառուի միջեւ, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաեւ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային եւ սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25,000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով),• գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ 300,000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Tweet Դիտում՝ 4604