Հունիսի 21-ից կմեկնարկեն Էր Ռիադ-Երեւան-Էր Ռիադ երթուղով չվերթերը

16.06.2023 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սաուդյան Արաբիա #Էր Ռիադ #Երեւան
Առաջին անգամ Երեւանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ:

Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երեւան-Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի։

Տոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից:
Դիտում՝ 25191

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW