Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%:«Նախորդ կանխատեսման շրջափուլի համեմատ մենք 1 տոկոս ավելացրել ենք աճի կանխատեսումը՝ պայմանավորված շինարարության եւ ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:Նա նշել է, որ ԿԲ կանխատեսումներով՝ 2023-ին գնաճը կլինի թիրախից՝ 4%-ից որոշակի ցածր: «Կան ծառայություններ, որոնց գնաճը դեռեւս բարձր է մեր թիրախային 4%-ից:Այս ընթացքում տեսանելի էր ֆենոմեն, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան մենք նախկինում կանխատեսում էինք: Բայց կա նաեւ չկարգավորվող ծառայությունների էական մաս, որը շարունակում է պահպանվել ավելի բարձր մակարդակում, քան մեր գնաճի թիրախն է»,- ասել է Մարտին Գալստյանը: Tweet Դիտում՝ 3797