Քննարկվել են «Siemens» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

12.06.2023 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #«Siemens»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Siemens» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ Տիգրան Խաչատրյանը կարեւորել է «Siemens» ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։

Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը եւս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու եւ զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
Դիտում՝ 2813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW