Ռոլանդ Փրայս. Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին

09.06.2023 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Հայաստան
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին:

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության եւ մի շարք այլ ուղղություններով։

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:
Դիտում՝ 3877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW